«Սուրմալու»-ի պայթյունը, որը 16 հոգու կյանք տարավ ևս 60 հոգի վիրավորվեց պետք է որ դաս լիներ:
Այդ ժամանակ ես աշխատում էի ԱԻՆ-ում և շատ լավ եմ հիշում, որ գործող վարչապետը «խիստ հանձնարարականներ» տվեց պատասխանատու տեսչական մարմնին և ԱԻՆ-ին փակել և սգուգել բոլոր պայթյունավտանգ օբեկտները:
Ըստ այդմ փակվեցին տասնյակ բենզալցակայաններ, որոնք օրենքով սահմանված հեռավորությունը չէին պահպանել բնակելի շենքերից և առևտրի կենտրոններից: Աշխատանքից ազատվեց նաև պատասխանատու տեսչական մարմնի ղեկավարը:
Սակայն պարզվում է, որ իշխանության յուրայինների բենզալցակայանները վտանգ չեն ներկայացնում և կարող են չպահպանել համապատասխան կանոնները:
Ավելին` յուրայինները կարողանում են նոր բենզալցակայաններ բացել այն նույն վայրում, որտեղ ոչ յուրայինների բենզալցակայանները փակվել են:
Այս շարքի մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցրել Gulf Oil-ը, որը ըստ Արթուր Չախոյան-ի ծավալուն ուսումնասիրության արդյունքների բազմաթիվ խախտումներով նորանոր կայաններ է բացում խախտելով առնվազն շենքերից հեռավորության պահպանման ամենատարրական, բայց չափազանց կարևոր կանոնը:
Հայկ ՍՏԵՓԱՆՅԱՆ